‘Գվարդիոլային լրագրողները բարկացրել են’

1252

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ զայրացած է եղել և չի ցանկացել պատասխանել «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու վերաբերյալ հարցերին: Այս մասին տեղեկանում ենք «DW Sports»-ից:

-Ինչպե՞ս եմ համատեղելու աշխատանքը «Բավարիայում» և «Մանչեսթեր Սիթիի» ապագայի վերաբերյալ ծրագրերը: Ես կնոջ նման կարող եմ միաժամանակ մի քանի գործ անել: Դեռ 4 ամիս պետք է աշխատեմ «Բավարիայում» և չեմ պատրաստվում ամեն շաբաթ պատասխանել «Մանչեսթեր Սիթիի» մասին հարցերին: 

Այժմ մարզիչներին չեն հարգում: Ձեզ համար նշանակություն չունի, թե մարզիչներն ինչ են ասում: Ինչու՞ դուք երբեք չեք գրում, թե խաղերից առաջ ինչպիսի հիանալի խոսքեր եմ ասում ֆուտբոլստներիս: Ես չեմ հասկանում, թե մարզիչներն ինչու են շարունակում մամուլի ասուլիսներ տալ,-ասել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան 3-ամյա պայմանագիր է կնքելու «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ «Բավարիան» գլխավորելու է Կարլո Անչելոտին:

Նախորդ հոդվածը‘Խաղամոլի նոթեր’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» Նեյմարին խնդրել է հայտարարել «Բարսելոնայից» հեռանալու ցանկության մասին’