‘Գվարդիոլային նոր պայմանագիր կառաջարկվի’

771

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել Խոսեպ Գվարդիոլայի հետ պայմանագիրը:

Fussballs Transfers-ը հաղորդում է, որ «Բավարիան» հունվարին նոր պայմանագիր կառաջարկի իսպանացի մասնագետին: Մյունխենյան ակումբի ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Կարլ-Հայնց Ռումենիգեն և Մատիաս Զամերը բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են շարունակել Գվարդիոլայի հետ համագործակցությունը, իսկ շուտով ցանկությունը կդարձնեն իրականություն:

Հավելենք, որ կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականը:

Նախորդ հոդվածը‘Բաշխվել են Վայքի քաղաքապետի ընտրությունների ՏԸՀ նախագահի և քարտուղարի պաշտոնները’
Հաջորդ հոդվածը‘«Ազատություն ռադիոկայանի» Բաքվի գրասենյակում խուզարկություն են կատարել’