Գվարդիոլան ԱՊԼ-ի` նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ

595

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ։ Այդ մասին տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերին «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (2-0), «Էվերթոնին» (3-0) և «Վեսթ Հեմին» (2-1):

Գվարդիոլան իր կարիերայի ընթացքում 10-րդ անգամ ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ։

15 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 35 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։

Նախորդ հոդվածըTime. Օլիմպիական քառակի և աշխարհի 19-ակի չեմպիոն Սիմոնա Բայլսը՝ «Տարվա մարզիկ»
Հաջորդ հոդվածըՃշտով տղերքի ժամանակը. ՉԻ