‘Գվարդիոլան «Բարսելոնայից» հեռացել էր 4 ֆուտբոլիստի պատճառով’

872

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գործակալ Ֆրանսուա Գալարդոն պատմել է, թե իրականում ինչ պատճառներով է Գվարդիոլան լքել կատալոնյան ակումբը:

«Գվարդիոլան Ռոսելի առջեւ չորս պայման էր դրել, որոնք կատարելու դեպքում նա կերկարաձգեր «Բարսելոնայի» հետ պայմանագիրը: Այդ պայմաններից էին չորս ֆուտբոլիստների վաճառքը` Ալվեսի, Պիկեի, Ֆաբրեգասի եւ Վիլյայի: Նա գտնում էր, որ այս խաղացողներն այնքան էլ հավատարիմ չեն թիմին, իսկ Վիլյայից ցանկանում էր բաժանվել մարզական պատճառներով:

Գվարդիոլան խիստ հիասթափված էր Սեսկից, մանավանդ` հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան էր նա ցանկանում Սեսկին «Արսենալից» բերել: Ռոսելը հասկանում էր, որ այդ ֆուտբոլիստները անձեռմխելի են: Երկրպագուները նրանց վաճառքը չէին հասկանա»,- Գալարդոյի խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Նուբարաշենի ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած բանտարկյալներին’
Հաջորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնը հրաժեշտ կտա պետքարտուղարի պաշտոնին’