‘Գվարդիոլան զգուշացրել է Ռիբերիին’

1009

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի Բրաունշվայգի «Այնտրախտի» դեմ հանդիպումից հետո իր թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին կոչ է արել պահվածքի վրա ուշադրություն դարձնել: Նշենք, որ այդ հանդիպմանը Ռիբերին խաղադաշտից հեռացվեց, երբ հարձակվեց իր նկատմամբ կոպիտ խաղացած ֆուտբոլիստի վրա:

«Եթե Չեմպիոնների լիգայում 10 հոգով ես պայքարում 11-ի դեմ, ապա դա շատ վտանգավոր իրավիճակ է: Այդ պատճառով էլ նման բան այլեւս չպետք է կրկնվի: Չորեքշաբթի օրվա մեր խաղը հավասար էր եզրափակիչ հանդիպման: Պետք է կարողանանք վերահսկել մեզ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարը հպարտ է Պերմյակովին ձերբակալելու օպերացիայով’
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով’