‘Գվարդիոլան կգլխավորի «Բավարիան». Լրացված’

884

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը հայտարարել է, որ Խոսեպ Գվարդիոլայի հետ պայմանագիր է ստորագրել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Իսպանացի մասնագետը «Բավարիան» կգլխավորի հուլիսի 1-ին, երբ կավարտվի մյունխենյան ակումբի գործող մարզիչ Յուպ Հայնկեսի պայմանագրի ժամկետը: «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչը կստորագրի 3-ամյա պայմանագիր:

Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը մեկնաբանելով այս փաստը, որ Գվարդիոլան փոխարինելու է Հայնկեսին, հայտարարել է. «Մենք շատ երախտապարտ ենք Հայնկեսին կատարած աշխատանքի համար: Ուրախ կլինենք, եթե թիմը այս մեծ մարզիչին օգներ գեղեցիկ կերպով հեռանալ:

Հայնկեսին համարժեք փոխարինողի հարցում կարող է դիտարկվել միայն Գվարդիոլայի կարգի մարզիչը»,- Հյոնեսի խոսքն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

\"\"

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ պատվիրակությունը նախընտրական այցով ժամանեց Երեւան’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկ Բիլբաո». Շրջափուլի ավա՞րտ, թե մտածելակերպի սկիզբ’