‘Գվարդիոլան հանդես է եկել հանուն Կատալոնիայի անկախության’

933

Կատալոնիայի անկախության համար պայքարը շարունակվում է ավելի քան մեկ դար: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, ինքնավարության բնակիչների ավելի քան 90 տոկոսը հանդես է գալիս մարզի` Իսպանիայից լիակատար անկախության օգտին: Նախօրոք նոյեմբերի 9-ին հայտարարված անկախության հանրաքվեի անցկացումն արգելվել է Իսպանիայի խորհրդարանի կողմից:

Կատալոնական «Բարսելոնայի» ամենատիտղոսակիր մարզիչ Պեպ Գվարդիոլան չորս տարվա ընթացքում 14 տիտղոս է նվաճել, այդ թվում` Չեմպիոնների երկու գավաթ եւ Իսպանիայի երեք առաջնություն:  

Այժմ Մյունխենի Բավարիայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հանդես է եկել Իսպանիայից Կատալոնիայի անկախության օգտին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

«Յուրաքանչյուր կատալոնցի ինքն է ուզում որոշել` ինչպես ապրել», — անկախության հանրաքվեի օգտին արված հոլովակում ասում է Պեպը: Ավելի վաղ հռչակավոր մարզիչը բազմիցս հանդես է եկել անկախության հանրահավաքներում:  

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայում ֆուտբոլի երկրպագուհին պատժի է ենթարկվել «կապիկ» արտահայտության համար’
Հաջորդ հոդվածը‘Բեռնար Շալանդ. «Պետք է օգտվենք դանիացիների խոցելի կողմերից»’