‘Գվարդիոլան հարմոնիայի համար 97 անընդմեջ խաղում փոխել է «Բավարիայի» կազմը’

917

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է ինքն այդքան հաճախ խաղերին փոխում թիմի կազմը: Մասնագետը 2 անընդմեջ խաղում միևնույն 11-յակին խաղադաշտ դուրս չի բերել վերջին 97 դիմակայություններում:

«Հարմոնիայի համար, մարզավիճակի ու հոգեբանության համար ռոտացիան օպտիմալ որոշում է: Բայց, բնականաբար, կան ֆուտբոլիստներ, ովքեր ուրիշներից շատ են խաղում: Ես ժամանակ չունեմ բոլորին ամեն շաբաթ բացատրելու, թե ինչու իրենք չեն խաղում: Եթե ինչ-որ մեկը խաղադաշտ դուրս չի գալիս, դա չի նշանակում, թե նա ինձ դուր չի գալիս: Բոլորն այդ մասին գիտեն», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Նախորդ հոդվածը‘Պույոլը Մարկ Բարտրայի գործակալն է դարձել’
Հաջորդ հոդվածը‘2 պայթյուն Եգիպտոսի Սինայի թերակղզում տեղակայված հյուրանոցի մոտ’