‘Գվարդիոլան ուզում է «Սիթիի» համար 8 խաղացող գնել’

1564

Այս ամառ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնող Խոսեփ Գվարդիոլան պատրաստվում է 8 խաղացող գնել։ Դեռ փետրվարի մեկին Քաղաքաբնակները պաշտոնապես հայտարարեցին, որ մրցաշրջանի ավարտին Մանուել Պելեգրինին իր տեղը կզիջի Գվարդիոլային։ Այդ ժամանակվանից Խոսեփն ակտիվ մասնակցություն է ունենում ամռանն իր ակումբի տրանսֆերային ծրագրերի ձևավորման գործում։

Ինչպես հայտնի է դարձել ESPN-ին «Էթիհադի» իր աղբյուրներից, «Սիթին» պատրաստ է ամռանը ավելի քան 300 մլն ֆունտ ծախսել նոր խաղացողների համար։ Գվարդիոլան  կարող է իր ցանկացած յուրաքանչյուր ֆուտբոլիստին գնել։ Առաջին հերթին Գվարդիոլան պատրաստվում է զբաղվել պաշտպանության ամրապնդմամբ, որն այս մրցաշրջանում Քաղաքաբնակների ամենաթույլ գիծն էր։ Խոսեփը պատրաստ է 21-ամյա պաշտպանների՝ «Էվերտոնից» Ջոն Սթոունսի և «Ատլետիկից» Էմերիկ Լապորտայի համար ծախսեր կատարել։

Բացի դրանից Գվարդիոլայի պահանջով «Սիթին» արդեն շփվում է «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ՝ դարպասապահ Մարկ¬Անդրե Տեր Շտեգենի հարցով, ով չի թաքցնում իր հիասթափությունն առաջնությունում խաղային պրակտիկայի բացակայությունից։

Բացի դարպասապահից և պաշտպանության կենտրոնում 2 խաղացողից, Գվարդիոլան ուզում է ձեռք բերել նաև 2 եզրային պաշտպան, կենտրոնական կիսապաշտպան, վինգեր և հարձակվող, ով ի վիճակի կլինի փոխարինել Վիլֆրիդ Բոնիին՝ Սերխիո Ագուերոյի դուբլյորի դերում։

Ինչ վերաբերում է կենտրոնական կիսապաշտպանին, ապա այդ նորեկը կարող է դառնալ դորտմունդյան «Բորուսիայից» Իլկայ Գյունդոգանը։ Ասում են, թե «Սիթին» արդեն պայմանավորվել է Գերմանիայի հավաքականի խաղացողի հետ։

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել «Լիվերպուլի» եւ «Բորուսիայի» նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Զիդան. «Խամես Ռոդրիգեսի վարքը որևէ մեկի դուր չեկավ» ‘