Գվարդիոլա․ Անգլիայում բոլորն աջակցում են «Լիվերպուլին»

522

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Պրեմիեր լիգայի վերջնամասում, չեմպիոնական մրցավազքում անգլիացիների մեծամասնությունն աջակցում է «Լիվերպուլին»։

«Անգլիայում բոլորն աջակցում են «Լիվերպուլին», բոլորը՝ լրատվամիջոցները եւ բոլոր մյուսները։ Իհարկե, դա եվրագավաթային մրցաշարերում նրանց հրաշալի պատմության շնորհիվ է։ Բայց Անգլիայի առաջնությունում այդպես չէ։ Նրանք նախորդ 30 տարում մեկ անգամ են դարձել չեմպիոն, բայց դա խնդիր չէ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։

«Մանչեսթեր Սիթին» 86 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից»։ Առաջնության ավարտին մնացել է 3 տուր։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթին» զրկվել է 3 պաշտպանից
Հաջորդ հոդվածըSuperbet Chess Classic. Լեւոն Արոնյանն ու Ուեսլի Սոն խաղացին ոչ ոքի