‘Գվարդիոլա. «Բորուսիա Դ» — «Բավարիա» հանդիպումը գովազդ է ամբողջ գերմանական ֆուտբոլի համար»’

1621

«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Բունդեսլիգայի 25-րդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին: Հանդիպումը կկայանա Դորտմունդում շաբաթ օրը՝ մարտի 5-ին, և կսկսվի ժամը 21:30-ին.

«Շատ եմ պասում այդ խաղին: Դորտմունդում անհավանական մթնոլորտ է: Սա եվրոպական ֆուտբոլի լավագույն խաղերից մեկն է: Հենց այդ խաղերի համար էլ ֆուտբոլիստ ես դառնում: Մեր գաղափարը սա է. վերցնել գնդակն ու խաղալ:

Ես հույս ունեմ, որ հանդիպումը դիտարժան կլինի: Այս խաղը գովազդ է ամբողջ գերմանական ֆուտբոլի համար»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Ստոիչկով. «Ուրախ եմ «Բարսելոնա»-ի հաղթանակի համար. «Ռեալ»-ը տառապում է»’
Հաջորդ հոդվածը‘Ստի ոտքերը կարճ են’