‘ Գվարդիոլա. «Ներողություն եմ խնդրում իմ վարքի համար»’

1162

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ներողություն է խնդրել Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի «Շալկե-04»-ի դեմ հանդիպմանն իր վարքի համար: Նա խաղի ընթացքում թողեց տեխնիկական գոտին, ինչի հետևանքով էլ մի շարք քննադատությունների արժանացավ: Գերմանիայում շատերը կարծում են, որ Գվարդիոլան կարող է անել այն, ինչը մյուսներին չի կարելի:

«Իհարկե, ես պետք է իմ գոտում մնամ: Սակայն խաղի ընթացքում ես երբեմն չեմ նկատում, որ լքում եմ այն: Ցավում եմ, դա իմ կողմից սխալ քայլ էր: Ես կատալոնացի եմ, և մենք շատ զգացմունքային ենք: Ես երիտասարդ մարզիչ եմ եւ ցանկանում եմ որպես մասնագետ կատարելագործվել: Հայցում եմ ձեր ներողամտությունը և հուսով եմ, որ այլևս նման բան տեղի չի ունենա»,_ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sport1-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» և «Շալկե-04»-ի միջև հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Ռեալ»՝ մարտի 22-ին’
Հաջորդ հոդվածը‘Դանի Ալվեշի գործակալը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ’