‘Գվարդիոլա. «Նոր ակումբիս մասին կհայտարարեմ, երբ պայմանագիր կնքեմ»’

949

«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի պատմել, թե որ ակումբը կգլխավորի ամռանը.

«Նոր ակումբիս մասին կհայտարարեմ, երբ նրա հետ պայմանագիր կնքեմ:

Չեմ քննարկել իմ հեռանալը «Բավարիա»-ից ֆուտբոլիստների հետ, որովհետև մենք քննարկում ենք միայն ֆուտբոլը: Պարզ է, որ նրանք ամեն ինչ գիտեն:

Ես կնախընտրեի, եթե ինձ հիշեին այն ֆուտբոլի համար, որ ցուցադրել են իմ թիմերը, և ոչ՝ նվաճած տիտղոսների:

Տիտոսները ոչինչ են, թվերը շատ ձանձրալի են: 4-0 կամ 5-0 հաշվով հաղթանակ, գոհ երկրպագուներ. ահա, թե որն է ինձ համար իսկական նվեր»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը 14-15-ին կբարձրանա ‘