‘Գվարդիոլա. Շնորհավորում եմ Ռոյսին և «Բորուսիային»’

1039

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Մարկո Ռոյսի` «Բորուսիայի» հետ պայմանագիրը մինչև 2019 թվականը երկարաձգելու որոշմանը:

«Կարող եմ միայն շնորհավորել Մարկոյին և «Բորուսիային»: Այսպիսին է ֆուտբոլիստի որոշումը: Ռոյսը հիանալի խաղացող է, և ես հույս ունեմ` մինչև մրցաշրջանի ավարտը նա վնասվածքներ չի ստանա: Ես ցանկանում եմ, որ մենք մրցակցենք ուժեղագույն ֆուտբոլիստների հետ»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է Goal.com-ից:

Հիշեցնենք, որ «Բավարիան» համարվում էր Մարկո Ռոյսյի ծառայություններով հետաքրքրված ակումբներից մեկը:

 

Նախորդ հոդվածը‘Էս շարժման պարտությունը Հայաստանի պարտությունն է լինելու’
Հաջորդ հոդվածը‘ Լուի վան Գալին չի հետաքրքրում Սքոուլզի քննադատությունը’