‘Գվարդիոլա. պետք է ջանալ Սուպերգավաթը ձեռք բերելու համար’

964

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Գերմանիայի սուպերգավաթի համար Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման նախоրյակին հանդես է եկել լրագրողների առաջ:

 «Այս հանդիպման ժամանակ մենք պետք է պայքարենք նոր մրցաշրջանի առաջին տիտղոսը ձեռք բերելու համար: Հաղթականը կտրվի միայն ջանքերի շնորհիվ: Մեր կազմում հիմա կան 8-9 ֆուտբոլիստներ, որոնք լավ մարզավիճակում են, և դա լրիվ նորմալ է: Փորձարկումնե՞ր: Բայց սա վճռորոշ պայքար է, այլ ոչ թե թեստային հանդիպում:

 

Յուրգեն Կլոպն այդ թիմը մարզում է արդեն 6 տարի: Նրանք շատ լավ են խաղում հակագրոհներում և, միաժամանակ, ունեն լավ պաշտպանողական կառուցվածք: Մենք գիտենք, որ հեշտ չի լինի, սակայն ուզում ենք նվաճել այդ տիտղոսը»,-ասել է Գվարդիոլան «Բավարիայի» պաշտոնական կայքին տրված հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘Բաքվում նախագահական նստավայրի դիմաց ինքնահրկիզվածը ղարաբաղյան պատերազմի վետերան է’
Հաջորդ հոդվածը‘Հակոբ Ինջիղուլյանը նամակ է գրել հարազատներին’