‘Գտնվել է հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը’

956

Քիչ առաջ Aleppo Family Volunteers ֆեյսբուքյան էջից հայտնի դարձավ, որ հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը, որը նոյեմբերի սկզբից անհայտ կորած էր համարվում, տուն է վերադարձել:

Լրագրողներին դեռ չի հաջողվել զրուցել ռեժիսորի հետ: Առայժմ հայտնի չեն նրա անհայտացման պատճառները:

Aleppo Family Volunteers նախաձեռնության անդամները շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են Ավո Գաբրիելյանին և նրա ընտանիքին:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ հալեպահայ հայտնի ռեժիսոր Ավո Գաբրիելյանը բերման էր ենթարկվել սիրիական անվտանգության ծառայություն, որից հետո նրա հետագա ճակատագրի մասին տեղեկատվություն չկար:

Նախորդ հոդվածը‘Հայաստանից արտագաղթում են Ավա՞ն ‘
Հաջորդ հոդվածը‘Նորվեգիայում հրապարակվել են Անդերս Բրեյվիքի ահաբեկչական ակտերի տեսագրությունները (տեսանյութ)’