‘Գրագողություններ’

3298

1.

Լեւոն Տեր-Պետրոսյան

«Եթե չլիներ այդ երկուսուկես տարվա անկախությունը, չէր լինի նաև Խորհրդային Հայաստանը, չէր լինի այսօր մեր երեքուկես միլիոնանոց հանրապետությունը, որը հիմք է դնում իր նոր պետականության։ Եթե մենք այսօր կանք, եթե մենք այսօր ելել ենք վճռական պայքարի հանուն ազատության և անկախության, ապա դրա համար առաջին հերթին պարտական ենք այդ երկուսուկես տարիներին։» (28 մայիսի, 1991թ.) 

Էդիկ Մինասյան

 «… եթե չլիներ Հայաստանի առաջին հանրապետությունը, ըստ երևույթին, չէին լինի ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ հանրապետությունները:»  (28 մայիսի 2016թ.)

 

2.

Լեւոն Տեր-Պետրոսյան

«Ղարաբաղա-ադրբեջանական լայնածավալ սահմանային բախումն ինձ հիշեցնում է 1973թ. արաբա-իսրայելյան, այսպես կոչված, «Յոմ Կիպուրի» պատերազմի սցենարը։ Քանի որ, վստահաբար, շատերը ծանոթ չեն այդ սցենարին, ըստ երեւույթին, հարկ կա մի քանի բառով բացատրել նրա էությունը։ Պատերազմը, Իսրայելի համար լիովին անակնկալ, սկսվեց Եգիպտոսի եւ Սիրիայի հուժկու նախահարձակմամբ։ Ու թեեւ ի վերջո այն ավարտվեց արաբական կողմի պարտությամբ, սակայն ռազմական գործողությունների ծավալման սկզբնական շրջանում ձեռքբերած լուրջ հաջողության շնորհիվ Եգիպտոսի ղեկավարությունը, նախագահ Անվար Սադաթի գլխավորությամբ փրկեց իր դեմքը, եւ դա հաղթաթղթի վերածելով, 1979 թվականին Քեմպ-Դեվիդում, համարձակորեն հաշտություն կնքեց ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ, արդյունքում ետ ստանալով նաեւ Սինայի թերակղզին»։ (11 ապրիլի, 2016թ)

Ալեքսանդր Իսկանդարյան

«Պատմական համատեքստում ապրիլյանիրադարձությունները նման էին 1973թ. «Ահեղ դատաստանի օրվա» (Յոմ Կիպուր) պատերազմին, երբ Եգիպտոսը պատերազմ սկսեց Իսրայելի դեմ: Այդ ժամանակ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթն ասաց, որ իրեն պետք չէ Սինայի թերակղզին, իրեն անհրաժեշտ է Իսրայելի տարածքից թեկուզ 1 քառակուսի կիլոմետր»:

(31 մայիս, 2016թ.)

 

Նախորդ հոդվածը‘Համամարդկային ճշմարտությունները ճանաչելու համար շնորհակալություն չեն ասում’
Հաջորդ հոդվածը‘Դավիդ դե Խեա․ «Մոուրինյուն հաղթող է։ Հենց նման մարզիչ էր պետք «Մանչեսթեր Յունայթեդին»» ‘