‘ Գրականագետ. Հայ ընթերցողը երբեք չի հեռացել գրքից, նրան հեռացրել են’

659

Հայ ընթերցողը երբեք չի հեռացել գրքից, նրան հեռացրել են: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Երևանի Գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, արտահայտելով Հայաստանում փետրվարի 19-ին նշվող`Գիրք նվիրելու օրվա նկատմամբ իր վերաբերմունքը:

Ինչպես նշել է Ափինյանը, հայ ընթերցողը մեղավոր չէ, որ սկսել է ավելի քիչ կարդալ ու ծանոթանալ գրական նորույթներին: Դրանում ավելի շատ մեղավոր են մարդիկ, ովքեր հայտնվեցին ոչ իրենց տեղերում, ու իրենք էլ չգիտեն, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Նրա կարծիքով, եթե իշխանական կառույցներում փոխվի 10 մարդ, ապա կյանքը Հայաստանում արմատապես կփոխվի դեպի լավը և մարդկանց մոտ կարթնանա գրքի նկատամբ հետաքրքրությունը: «Հայաստանում գրքի նկատմամբ վերաբերմունքը դարձել է անտարբեր, ինչի մեղավորներն այդ 10 հոգին են»,-ընդգծել է նա, կրթության և գիտության նախարարությանն առաջարկելով վերանայել կրթության համակարգը երկրում, որը պետք է հաշվի առնի նաև ազգային մենթալիտետը:

Նշենք, որ փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Այդ ավանդույթը վերականգնվել է 2008 թվականին, Գրողների միության առաջարկով: Տոնի անցկացման նախաձեռնությունը պատկանում է ՀՀ կառավարությանը, իսկ որպես անցկացման օր է ընտրվել փետրվարի 19- ը, քանի որ այդ օրն է ծնվել հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի ԱԳՆ-ը ԵՄ անունից կմեկնի Կիեւ’
Հաջորդ հոդվածը‘ՄՕԿ-ը մերժել է ուկրաինացի մարզիկներին՝ ելույթ ունենալ սեւ ժապավեններով’