‘Գրականության գծով Նոբելյան մրցանակակիրը չինացի Մո Յանն է’

993

Չինացի գրող Մո Յանը դարձել է գրականության գծով 2012 թ. Նոբելյան մրցանակակիրը: Այս մասին այսօր հայտարարել է Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Պետեր Էնգլունդը:

Սա մի գրող է, որը «տեսախաբկանքների մակարդակում միավորում է պատմությունը, հեքիաթը և արդիականությունը»,- այսպես է մեկնաբանել իր ընտրությունը Նոբելյան կոմիտեն:

Ի դեպ, գրականության գծով Նոբելյան մրցանակը նախկինում տրվել է՝ 4 անգամ Լատինական Ամերիկայի, 11 անգամ՝ Հյուսիսային Ամերիկայի, 83 անգամ՝ Եվրոպայի, 4-ը՝ Աֆրիկայի, մեկ անգամ՝ Ավստրալիայի ներկայացուցիչների: Դափնեկիրներից 11-ը կանայք են, մնացած 94-ը՝ տղամարդիկ: Նրանցից 24-ը գրում են անգլերենով, 13-ը՝ ֆրանսերենով, 11-ը՝ գերմաներենով, 7-ը՝ շվեդերենով և 5-ը՝ ռուսերենով:

Նախորդ հոդվածը‘Ֆլորիդայի նահանգապետը պատահաբար գովազդել է «սեքս՝ հեռախոսով»’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Մենք միշտ էլ մարտական ենք տրամադրված’