‘Գրականության Նոբելյան մրցանակակիրը Կաձուո Իսիգուրոն է’

17799

Ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուո Իսիգուրոն դարձել է այս տարվա գրականության Նոբելյան մրցանակակիրը:

Փայլուն վիպասան և խոսքի մեծ վարպետ՝ այսպես է նրան բնորոշել Շվեդական ակադեմիայի ղեկավար Սառա Դանիուսը: Նրա խոսքով՝ Իսիգուրոյի ստեղծագործական ոճը  Ջեյն Օսթինի ռեալիզմի և Ֆրանց Կաֆկայի աբսուրդի էսթետիկայի զարմանալի համակցությունն է:

«Երբ ինձ զանգահարեցին Նոբելյան հանձնաժողովից, սկզբում մտածեցի՝ կատակ է, մեր ժամանակների ոգուն հարազատ, այսպես կոչված՝ «կեղծ լուրերի» ժամանակների»,- խոստովանել է Իսիգուրոն: Նա նշել է, որ հաճելիորեն զարմացել է «Շվեդիայի ակադեմիայի ներկայացուցիչների չափազանց նրբանկատ վերաբերմունքից»:

«Նրանք հարցրին, թե արդյոք մի քիչ ազատ ժամանակ կարո՞ղ եմ գտնել՝ Ստոկհոլմ գնալու և մրցանակն ստանալու համար: Ինչին ես պատասխանեցի, որ ես, անշուշտ, շատ զբաղված մարդ եմ, բայց հանուն Նոբելյան մրցանակ ստանալու՝ կարող եմ մի քիչ ժամանակ գտնել»,- կատակել է Իսիգուրոն:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի դատարանն արգելել է Կատալոնիայի խորհրդարանի նիստը’
Հաջորդ հոդվածը‘Սավչենկո. Ինչ է ինձ սովորեցրել աշխատանքը «սեքս՝ հեռախոսով» ծառայությունում’