Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է տանզանիացի Աբուլռազակ Գուրնահին

470

Շվեդական ակադեմիան հայտարարել է գրականության 2021 թ․ մրցանակակրի անունը։ Մրցանակը հանձնվել է գրող Աբուլռազակ Գուրնահին Տանզանիայից։

Ակադեմիայի ձևակերպման մեջ ասվում է, որ մրցանակը շնորհվել է աֆրիկյան մայրցամաքում գաղութատիրության հետևանքների և դեպի մշակույթներ ու մայրցամաքներ տանող ճանապարհին  փախստականների ճակատագրի վրա դրա ազդեցության լիակատար և անկեղծ վշտակցման համար։

Գուրնահն ապրում է Բրիտանիայում և գրում է անգլերեն։ Նրա ամենահայտնի վեպերից են «Դրախտը» (1994 թ․) և «Դասալքությունը» (2005 թ․)։ Գուրնահի վերջին վեպը՝ «Մանրախճե սիրտը», լույս է տեսել 2017 թ․։

Վերջին անգամ գրականության Նոբելյան մրցանակակիրների շարքում սևամորթ աֆրիկացի եղել է 35 տարի առաջ։ 1985 թ․ մրցանակը շնորհվել է  Վոլե Շոյնիկային Նիգերիայից։

Այս տարվա ֆավորիտներից են եղել ֆրանսիացի կին գրողներ Աննի Էռնոն և Մարիզ Կոնդեն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍամվել Տեր-Սահակյանը ChessMood Open 2021-ի միանձնյա առաջատարն է
Հաջորդ հոդվածըՈ՞վ կստանա խաղաղության Նոբելյան մրցանակը