‘Գրանորություն. Անտուան դը Սենտ-Էքզյուպերի` «Փոքրիկ իշխանը» ‘

3741

Յուրաքանչյուրս ունենք մի անհասցե ու անտես մոլորակ: Չգիտենք՝ ինչպես ենք հասնում այնտեղ: Ավելի ստույգ՝ երբ չիմանալով կարիքը զգում ենք, մոլորակն է հասնում մեզ: Հայտնվում է անսպասելի: Երբեմն վանում ենք նրան. իբր զբաղված ենք, կամ մեր ժամանակը թույլ չի տալիս հնաոճ ինքնաթիռով անապատի վրայով թռչել: Երբեմն մոլորակը նեղանում է, երկար, շատ երկար ժամանակ չի հայտնվում: Մեր ոչ մի նամակը, հեռագիրը, կոչն ու ուղերձը նրան չեն հասնում: Ու հայտնվում ենք անապատում, սպասելով ինքնաթիռի, որը կարող է մեզ Ա կետից Բ կետը տանել: Վայէջքի տեղ էլ չկա: Ու երբ հուսահատ սկսում ենք ավազների մեջ թաղվել, նա կրկին հայտնվում է ու ասում.

«-Խնդրում եմ… գառնուկ նկարիր ինձ համար:

-Ի՞նչ…

-Գառնուկ նկարիր ինձ համար…»

«Անտարես» հրատարակչության լույս ընծայած Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Նվարդ Վարդանյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Նախորդ հոդվածը‘Ռալֆ Յիրիկյան. Դժվար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա Հայաստանի տնտեսությունում’
Հաջորդ հոդվածը‘Համենայն դեպս՝ էլի՛ լավ է, որ «պետականորեն ելույթ ունենալիս հայերեն եք ելույթ ունենում»’