‘Գրանորություն. Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» ‘

1676

Ուշադրություն: Գրական հայտարարություն:

Գրքեր կան, որ բանտ են, մութաքաներով բանտախուց՝ երբեմն հաճելի, գերող ու խճճող: Իսկ իրական Գիրքը սկիզբ է, որն անվերջ ազատագրվելու հնարավորություն է ընձեռում: Քեզ մեսիջ, նամակ, հաղորդագրություն, չստացվելու տարբերակում էլ՝ մահախոսական է ուղարկում: Ընդամենը երեք բառ. «Դու ազատ չես»:
Ազատագրող գրականությունը ալիք է, որը հաճախ կարճ, բայց սևեռուն պատկերի է վերածվում: Հետո կրկին ալիք է դառնում, որ չճնշի, չբռնանա, ավանդական քար ու պատ չդառնա: Ազատագրող տեքստը ազատագրման ենթակա ընթերցողի հետ է գրվում…

                Կարդացեք «Նամակի ժամանակ» թերթի մնացած բոլոր էջերում.
                          ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՏՐՅՈՇԿԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
                                                                    բարև,
                                                                   նամակ
                                                          միասին ենք ծնվել,
                                                       տեսքով էլ նույնն ենք,
                                                 դու ինձնից մեծ ես, քո մեջ տեղ կանեմ
                                               դու ինձնից փոքր ես, իմ մեջ տեղ կանես
                                      բացվիր-փակվիր՝ գտիր քեզ, որ իմանաս՝ ով եմ ես:

                                                      …ՁԵՐ iՊԱՏՄՎԱ՞ԾՔԸ

«Անտարես» հրատարակչության XXI շարքով լույս ընծայած Արմեն Օհանյանի՝ «Կիկոսի վերադարձը» ժողովածուն հարցրեք գրախանութներում: 

Նախորդ հոդվածը‘Պատգամավոր. Հայաստանի էներգետիկ ընկերություններում աղետալի իրավիճակ է ստեղծվել’
Հաջորդ հոդվածը‘Տրայան Հրիսթեա. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշումից հետո ԵՄ հետ նրա հարաբերությունները դարձել են անհասկանալի’