‘Գրանորություն. Գևորգ Գիլանցի «ARS-մետա» ժողովածուն’

1845

Քաղաքը միջավայր-գրադարան է, որտեղ գրքերը դարակներին շարված, կամ պահոցներում փակված չեն: Փողոցներում, կամուրջների վրա ու երկար պողոտաներում խառնվում են պատումն ու տողը, բանաստեղծությունն ու ընթացքը, մանկությունն ու աչքով անող Աստվածը: Ամեն ինչ քեզ մոտ ու միաժամանակ հեռու է թվում՝ տարածական ու կոնկրետ՝ նման թրթռացող-հեռացող անիմացիայի: Հետո՞… Մնում են տողեր… Հետո մնում են տողե՞ր… Չգիտեմ… Բայց քաղաքը տեսակարար կշիռ է ստանում իր գրադարանում համալրվող քո նոր միջավայրից…

«Պարոնայք,

եթե դուք մանկուց երազել եք

դառնալ

տիեզերագնաց, օդաչու, գրող,

գիտնական

կամ, ասենք, նախագահ,

ու դարձել եք,

ապա դա դեռ չի նշանակում,

թե ձեր երազանքն

իրականացել է:

Եթե կարող եք՝

Վերադարձե՛ք մանկություն՝

Ինքներդ ձեր ետևից…»

«Անտարես» հրատարակչության կողմից «Հայ ժամանակակից պոեզիա» մատենաշարով լույս ընծայված Գևորգ Գիլանցի «ARS-մետա» ժողովածուն հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Իշխանության էյֆորիան եւ անխուսափելի խումհարը’