‘Գրանորություն. Էզրա Փաունդի «Տեսանող աչքը» ‘

1829

Առանց որոշակի ուղղորդման և նպատակաուղղվածության հոսքը հաճախ դառնում է բանաստեղծություն՝ այնպես, ինչպես բառերից զրկված ռադիոհաճախականություններն են  երաժշտության փոխվում: Մի յուրօրինակ լիբրետո՝ առանց բեմական գործողության, ներքին շենք-սյուժեով: Եվ բանաստեղծությունը վերածվում է բազմակետով սկսված նախադասության, որի ավարտը փակ ու օտարված ներսում է սկսվում…

                                                     Տապանագրեր

Ֆու Այ*

         

Ֆու Այը սիրում էր բարձր թուխպն ու սարը,

Ավաղ, նա մեռավ խմելուց:

 

Լի Պո**

Լի Պոն նույնպես խմում էր:

Նա փորձեց գրկել լուսինը

Դեղին Գետի մեջ:

          

*Ֆու Այ 555-639 ՆԹ, չինացի բանաստեղծ

** Լի Թայ Պո, Լի Բո, Լի Բայ, Րիհակու /ճապ/. 701-762 ՆԹ, չինացի բանաստեղծ

«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված Էզրա Փաունդի «Տեսանող աչքը» բանաստեղծությունների ժողովածուն՝ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Իշխանությունը պատերազմ է հայտարարել ժողովրդին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում’