‘Գրանորություն. Էռնեստո Սաբատոյի «Թունելը»’

3731

Միակողմանի սերը թունելի է նման: Երկար, ձգվող, լուսային թեթևակի առկայծումներով ցուցասահ, որի պատերին կախված նկարներդ ոչ ոք չի հասկանում: Ոչ ոք, բացի՝ նրանից: Նրա համար թունելի պատերին փողոցներ ես գծագրում, օրիորդական ազգանուն հորինում, կույր ամուսին նկարում, ագարակներ ձևավորում, հեռախոսով զանգում, զանգում, մատները կրծոտում, փնտրում ու սպասում: Սպասում, էլի սպասում… Չէ՞ որ միայն նա, նա է նկարներդ հասկանում: Ու նկարված թունելով երկար առաջ շարժվելուց հետո, երբ ետ ես շրջվում, տեսնում ես, որ թունելդ միայն մի ելք ունի: Միակողմանի ելք, որ մնացել է ետևում…
«Մինչ ես թափառում էի միջանցքում, ներքևում նա ապրում էր սովորական կյանքով, այն առօրյայով, որ ապրում են ներքևում ապրող մարդիկ՝ տարօրինակ, անհեթեթ կյանքով՝ պարերով տոնակատարություններով, ուրախությամբ և անհոգությամբ: Միայն հազվադեպ, երբ անցնում էի պատուհանի կողքով, տեսնում էի, որ նա լուռ և տխուր սպասում է ինձ (բայց ինչո՞ւ ինձ և ինչո՞ւ տխուր), բայց լինում էր նաև, որ նա ժամանակին չէր գալիս կամ էլ ընդհանրապես մոռանում էր իմ խղճուկ գոյության մասին, և ես, գլուխս հենած ապակե պատին, տեսնում էի, թե նա ինչպես էր անհոգ պարում կամ հեռվից ծիծաղում, կամ, որ ամենավատն է, չէի տեսնում նրան և երևակայում էի, թե իբր նա այդ պահին ամենաանառիկ և աներևակայելի տեղերում է, և այդ ժամանակ զգում էի, որ մենությունը, որին ես դատապարտված էի, ավելի սարսափելի էր, քան մտածում էի…»:
«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Էռնեստո Սաբատոյի «Թունելը» վեպը՝ Ռուզաննա Պետրոսյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘«Շանթի գործով» փաստաբան. ՀՀ դատական համակարգը վերին աստիճանի կախյալ է’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը ՄԱԿ-ում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում դատապարտված իր դիվերսանտների հարցը’