‘Գրանորություն. Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը» ‘

1950

«Մարդկային» իմաստը գրեթե միշտ մարդկային մոտեցման կարիք ունի: Ընդ որում, «մարդկայինի» տակ, որպես կանոն, խիղճն է մատնանշվում` զերծ ահավոր մարդկային ապրումներից և զգացողություններից, որոնք լվացված ուղեղները որպես «արատ» են որակավորում: Արդյունքում` չխուզած-չլպստած, այլ կերպ ասած` ոչ ստանդարտ զգացմունքներ ցուցաբերող անձը իր, ի սկզբանե Անվտանգ Մարմնի բոլոր հատվածներում ստիպված է լինում պիտակների մի ամբողջական փաթեթը կրել: Նմանօրինակ «պիտակների ցուցահանդեսը» մի միտում ունի. մարդուն հեռացնել իրենից, իր զգացածը արտահայտելու ամենամարդկային հնարավորությունից: Իսկ ընդդիմացողնե՞րը… Նրանք ակնթարթորեն հայտնվում են լուսանցքում: Եվ միայն տարիների ընթացքն է ի զորու լուսանցքի նեղ տարածքը հասարակության առաջխաղացման ճանապարհ դարձնել…

«Մի վայրի, հիստերիկ ծիծաղ է հասնում ականջիս, ատամների կրճտոցով սենյակ եմ տեսնում, և մարմինը, որ սև էր, սկսում է ֆոսֆորի պես լույս տալ: Վայրի, վայրի, միանգամայն անզուսպ ծիծաղ , և էս խորշն էլ է ահա ծիծաղում երեսիս, ծիծաղում փափկամազ այտամորուսի միջից, մի ծիծաղ, որ կնճռոտում է բիլիարդի գնդակի ողորկ մակերևույթին: Մեծ պոռնիկ և մարդ արարածի մայր` երակների մեջ…»:
«Անտարես» հրատարակչության կողմից «Արգելված գրքեր» շարքով լույս ընծայված Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը» վեպը՝ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով, հարցրեք գրախանութներում:

Նախորդ հոդվածը‘Մեկ տարվա ընթացքում Գերմանիայի հավաքականի` 3 միլիոն մարզաշապիկ է վաճառվել’
Հաջորդ հոդվածը‘Forbes-ն անվանել է 2014 թ. հոլիվուդյան ամենաեկամտաբեր դերասաններին’