‘Գրանորություն. Նաջիբ Մահֆուզի «Ռադոբիս» վեպը’

3157

Գրավումից հետո մնում են հետքեր՝ հրաշագեղ հուշարձաններով ու նախկին կուռքերի տապալման ենթակա արձաններով։ Հետո մի երկար գիծ է հայտնվում, որն իր վրա է հավաքում կետադրական բոլոր նշանները։ Կետադրական նշաններ՝ առանց բառերի, առավել ևս՝ առանց տեքստի։ Փաստացի սկսվում է կետադրության ձուլումը։ Էդ ընթացքում, բնականաբար, ամենից շատ գլուխ է բարձրացնում Ստորակետը։ Մի խոսքով՝ երկար, զրոյից սկսվող գործընթաց, որն իր մեջ է ներառում անցյալի առասպելները՝ եռաթև արծիվներով, ծովը հնձող մարտակառքերով, խոսող դամբարաններով ու հարթաքանդակների վերածված կիսակենդան ու կեսակենդան մարդկանցով։ Էնքան՝ մինչև՞․․․ Մինչև նոր բառեր չեն խցկվում կետադրական նշանների միջև։ Բայց էսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Կետադրությունը շարունակում է ժամանակ առ ժամանակ, առասպելաբար գլուխ բարձրացնել՝ խառնելով քաղաքակրթության չհստակված շերտերը․․․       

«Փարավոնը կռացավ, վերցրեց ոսկե սանդալը և հիացմունքից շողացող, ժպտուն աչքերով ուշադիր զննեց՝ ինքն իրեն քրթմնջալով.

– Անկասկած, սա կնոջ սանդալ է, ինչ գեղեցիկ է ու ինչ թանկարժեք:

– Մի՞թե արծիվը ցած գցեց, – աչքերով ուտելով սանդալը՝ հարցրեց Տահոն:

– Իմ այգում չկա մի այնպիսի ծառ, որից սրա նման հրաշագեղ պտուղ ընկնի, –ժպտալով ասաց փարավոնը:

– Հասարակ ժողովուրդը, տեր իմ, հավատում է, որ արծիվները սիրահարվում են գեղեցկուհիներին ու հրապուրվելով առևանգում են նրանց՝ տանելով լեռնային իրենց բարձունքները. հավանաբար, այս սիրահար արծիվն էլ իջել է բարձունքներից՝ իր սիրեցյալին այս սանդալն ընծայելու, հետո բախտը չի բերել ու մագիլներից բաց է թողել՝ գցելով փարավոնի ծնկին:

Գահակալը հիացած, հուզված, անընդմեջ սանդալը զննելով ասաց.

– Տեսնես՝ որտեղի՞ց է սա առևանգել… Վախենում եմ՝ երկնքի բնակիչներից մեկինը լինի…»։

«Անտարես» հրատարակչության կողմից «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով հրատարակված Նաջիբ Մահֆուզի «Ռադոբիս» վեպը՝ արաբերենից Ռուզաննա Մանուկյանի թարգմանությամբ, Վահրամ Դանիելյանի առաջաբանով, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Սարայի արժեքը», կամ՝ ե՞րբ ենք սիրելու Երեւանը’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն. «Ընկճախտի հաղթահարումը իմ կարիերայի լավագույն սեյվն է»’