‘Գրանորություն. Շեքսպիրի «Համլետը»’

1751

Յուրաքանչյուր հաջողված գրական երկ, առաջին հերթին, հիպերտեքստ է՝ լեցուն բազմաթիվ տեղեկատվական և էմոցիոնալ հղումներով: Բայց կան ստեղծագործություններ, որոնք, հղումներից և ենթատեքստերից բացի, պարունակում են բոլոր ժամանակներին հատուկ տողատակեր: Հենց այդ տողատակերից դուրս եկած կարմիր թելերը զարմանալի ուղղակիությամբ կապվում են քո ժամանակի հետ՝ ձեռք բերելով միանգամայն նոր հնչեղություն: Երևի թե նման տեքստը կարելի է ամենաժամանակյա համարել:
« …Քայլերգ բեմի ետևից և թնդանոթի ձայն
                                                            ՀԱՄԼԵՏ
                                     Ի՞նչ պատերազմի շառաչյուն է սա:
                                                             ՕԶՐԻԿ
                                    Ֆորտինբրասն է, որ Լեհաստանինց հաղթությամբ դարձել
                                    Եվ Անգլիայի պատվիրակներին
                                    Այս զինվորական ողջույն է տալիս:
                                                            ՀԱՄԼԵՏ
                                    Մեռնում եմ, Հորացիո, զորավոր թույնը հաղթում է ոգուս,
                                    Այնքան չեմ ապրի, որ Անգլիայի լուրերը լսեմ,
                                    Բայց գուշակում եմ, որ ընտրությունը* վիճակվելու է
                                    Քաջ Ֆորտինբրասին: Նրան եմ տալիս մահամերձ ձայնս:
                                    Պատմիր սա նրան՝ այն դեպքերի հետ, ավել կամ պակաս,
                                    Որ պատճառ դարձան… Մնացյալը՝ լռություն…

*Բանը վերաբերում է թագավորի րնտրությանը: Դանիայի արքան ընտրվում է մի խումբ հզոր ընտանիքների կողմից, ընդ որում՝ միայն արքայական գերդաստանի անդամներն իրավունք ունեին ընտրել, ուստի այդ իրավունքն այս դեպքում վերապահված էր սոսկ երկու հոգու՝ հանգուցյալ արքայի եղբորը և որդուն: Առաջին անգամ է պիեսում, որ Համլետը բացեիբաց թագավոր դառնալու հավակնություն է ցուցաբերում:
«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված՝ Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը՝ Հովհաննես Մասեհյանի թարգմանությամբ, Զավեն Բոյաջյանի խմբագրությամբ և ծանոթագրություններով՝ հարցրեք գրախանութներում:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Կոչ ԵՄ և ԵԱՀԿ պատվիրակություններին. Դադարեցրե՛ք սնուցել կոռուպցիան և պետական տեռորը’