‘Գրանորություն. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը’

2028

Նախքան մարելը իր կրողին ֆիզիկապես ոչնչացրած Սիրո համար միշտ էլ արձան են կանգնեցնում: Ու սերը դառնում է լեգենդ՝ առանց կյանքի, ապրում, հպումի, բաժանում-միացումի: Այլ կերպ ասած՝ հսկայական գովազդային պոստեր, որն ընդամենը մեկ երևացող մակերևույթ ունի: Մակերևույթ, որի վրա տարբեր, հաճախ՝ ոչ պարկեշտ դիրքերով երազում են հայտնվել բոլորը: Իսկ սիրո իմիտացիան սիրուց առավել տեսանելի է, քանի որ «թշվառությունն է հոժարում դրան և ոչ թե կամքը»: Իսկ սե՞րը… Ընդամենը հարյուր մետրանոց վազքուղու կանգառ է… Կանգառ, որը չգիտես որտե՞ղ է գտնվում՝ սկզբո՞ւմ, թե՞ վերջում…

 

                                          ՄԵՐԿՈՒՑԻՈ …

 Այդ խելագար սերը նման է մի մեծ տխմարի, որ լեզուն դուրս հանած՝ վեր ու վար է վազում իր գավազանը մի ծակ խրելու համար*:

                                         ԲԵՆՎՈԼԻՈ

   Այդտեղ կանգ առ, այդտեղ կանգ առ:

                                        ՄԵՐԿՈՒՑԻՈ

Կուզես, որ խոսքս կիսա՞տ թողնեմ:

                                       ԲԵՆՎՈԼԻՈ

Վախենում եմ, որ պատմությունդ շատ երկարացնես:

                                      ՄԵՐԿՈՒՑԻՈ

Օ՜, սխալվում ես, ես ուզում էի կարճացնել, որովհետև հասել էի իմ պատմության ամենախորը տեղը և, ճշմարիտն ասած, մտադիր էի շուտով ավարտել**…:

*Բացահայտ սեքսուալ ակնարկ է:

 **Մերկուցիոն շարունակում է սեքսուալ ենթատեքստով խոսել:

 «Անտարես» հրատարակչության կողմից «Լիակատար Շեքսպիր» մատենաշարով լույս ընծայված Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը՝ Խաչիկ Դաշտենցի թարգմանությամբ, Զավեն Բոյաջյանի խմբագրությամբ և ծանոթագրություններով՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘ՉԼ, 1/8 եզրափակիչ. «Յուվենտուս» — «Բորուսիա» Դ. Խաղից առաջ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը կդիմի ՄԻԵԴ’