‘Գրանորություն. «Չտեսնված Մհերը»’

1872

Ստեղծագործողը, որպես կանոն, ապրում է իր ճանապարհով՝ քայլելով, մտածելով, զգալով մի տարածքում, որը հետզհետե իր քայլերի հետքերն է կրում: Հետո նա իր ճանապարհով էլ հեռանում, դառնում է ալիք, տարածական, ոչ շոշափելի պատկեր՝ լի 3D-ից բխող զգացողություններով: Բայց ստեղծագործողի հետագիծը տեսած մարդիկ որևէ կերպ չեն հաշտվում չբռնվող ալիքի կամ նույնությամբ անվերջ կրկնվող ֆիլմի կադրերի հետ: Եվ որպես կենդանության նշան՝ տարածքում հայտնվում են միֆեր կամ ֆանտոմներ, որոնք կոչված են «վառ պահելով»՝ ավելի հեռացնել ու մշուշել ստեղծագործողի իրական դեմքը: Եվ բացառիկ ու քիչ դեպքերում է հայտնվում մի կենդանի ձայն, ով հստակորեն «վերամաքրում» է իրական ճանապարհով անցած նրա ոտնահետքերը…

«…Սա Մհերի երեք րոպե տևող հանրահայտ լռության, դադարի պահն է: 1982-ի լոսանջելեսյան հյուրախաղերի ժամանակ Ռիչարդ Ս. Բեյլին, որը Հոլիվուդի ակունքներից եկող բեմադրիչ էր և Ռուբեն Մամուլյանի սակավաթիվ մտերիմներից, ներկայացումից հետո ասել էր. «Դուք ինչպե՞ս լռեցիք երեք րոպե, որ ես ամեն ինչ հասկացա», Մհերն էլ վրա էր բերել. «Ես անգլերեն լռեցի», նա էլ՝ թե. «Ես հայերեն հասկացա»:

«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված եռալեզու «Չտեսնված Մհերը» պատկերագիրքը՝ Թամար Հովհաննիսյանի մեկնաբանություններով՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘Air Armenia-ն մինչև մարտի վերջը չեղյալ է հայտարարել չվերթները դեպի Նիժնի Նովգորոդ’
Հաջորդ հոդվածը‘Կարինե Դանիելյան. Սևանա լճի ավազանում նավթի և գազի արդյունահանումը կործանարար կլինի լճի համար’