‘Գրանորություն. Սարգիս Հովսեփյանի «Դոմինոն»’

1791

Պատմությունը թաղամաս է՝ կառուցված շենքերի, փողոցների, հրապարակների ճարտարապետությամբ: Հետո լարեր, լույսեր, կապեր, հարաբերություններ են ստեղծվում: Հետո՞. կապերը կտրվում են, հարաբերությունները՝ փոխվում, որոշ լուսամուտներ՝ կուրանում: Թաղամասի կոլորիտն էլ փոխվում, նոր, ուրիշ գույնի լույսեր են վառվում: Դեմքերը ևս ձևափոխվում, երբեմն դառնում են անքաղաքային կամ երկակի: Բայց պատմության պատառիկները, այնուամենանիվ, մնում են՝ նոր, հաճախ տառասխալներով կառուցվող անիրական տուն-փողոց-հրապարակների տողատակերում…

«…Բայց դա էլ վերջը չէր, քանի որ ներս մտնելուց անմիջապես հետո էլ տունն ամեն անգամ փլվում էր նրա գլխին: Նման տեսիլքներից հետո Սաշիկը նույնիսկ մտքում էր լռում:
Մի խոսքով, ի դեմս Սաշիկի՝ հիմա քաղաքն ուներ բոլորովին նոր, մինչ այդ երբևէ չտեսնված-չլսված խելագարի, ով հիշում էր նույնիսկ անհիշելին, սակայն այլևս անվտանգ չէ նախկինի պես, այլ ընդհակառակը, անսահման հիշաչար է, քինախնդիր ու աննկարագրելի դաժան: Այն կես ժամը, որ դուրս գալուց առաջ նա անցկացրեց հիվանդանոցի միջանցքում, ականատեսների վրա անջնջելի տպավորություն թողեց…»:
«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված՝ Սարգիս Հովսեփյանի «Դոմինո» ժողովածուն հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան 

Նախորդ հոդվածը‘ՊՆ կապիտանը ծեծել է ոստիկանության աշխատակիցների. Վերջիններս հաշվեհարդար են տեսել բաժանմունքում. Քրգործ ՀՔԾ-ում’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի կողմից հայ հովվի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’