‘Գրանցվել է գրիպից մահացության արդեն 6-րդ դեպքը. Ազատություն’

1419

Հանգստյան օրերին Հայաստանի հիվանդանոցներում գրացվել է գրիպից մահացության արդեն 6-րդ դեպքը, մահվան պատճառը H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդության բարդացումն է եղել։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Ռուսաստանից ժամանած տղամարդը, ըստ նախարարության, մինչև Հայաստան գալն արդեն վարակված է եղել։

Չնայած մահվան դեպքերին, առողջապահության նախարարությունը պնդում է, որ երկրում խոզի գրիպի համաճարակ չկա՝ ճիշտ համարելով բնակչությանն անհարկի խուճապից զերծ պահելը։

Ըստ նախարարության վերջին տվյալների, սուր շնչառական վարակներով հոսպիտալացման ավելի քան 650 դեպք է գրացվել, որից 219-ը` թոքաբորբով: Հոսպիտալացվածներից 85-ը հղիներ են: Հիվանդներից 83-ը վերակենդանացման բաժիններում են, մոտ 10-ի վիճակը գնահատվում է ծանր։

Շարունակությունն` այստեղ

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը դժգոհ է, բայց «Սանիթեքից» ‘
Հաջորդ հոդվածը‘Գծատեր Տարոն Մարգարյանը դժգոհ է տրանսպորտի աշխատանքից’