‘Գրեթե բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել. մնաց Արգիշտի Կիվիրյանը’

1036

Ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը այսօր նախագահականի մոտից ոստիկանության բաժին տարված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել: Այս պահի դրությամբ ոստիկանությունում է միայն Արգիշտի Կիվիրյանը: Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ի դիմաց էին հավաքվել մի քանի հարյուր քաղաքացիներ, ովքեր բողոքում էին Մաքսային միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի հայտարարության կապակցությամբ և պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանցից տասին ոստիկանները հարկադրաբար տարել էին ոստիկանություն: 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Սերժիկը լիազորված չէ խոսել, առավելեւս՝ ստել Հայաստանի անունից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Յոահիմ Լյով. Օզիլը գնաց այն մարզչի մոտ, ով վստահում է իրեն’