‘Գրեթե բոլոր քաղաքական ուժերը և գործիչները ԿԳԲ-ի գործակալներ են. Հայրիկյան’

1185

Հունվարի 24-ին ԱԻՄ-ը կազմակերպում է հանրահավաք՝ ընդդեմ Մաքսային միությանը միանալուն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է  ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Ովքեր կմիանան մեզ՝ ընդդեմ Մաքսային միության՝ «կազատագրվեն» ԿԳԲ-ի գործակալ լինելու պիտակից»,-Հայրիկյանի խոսքերն է մեջբերում aravot.am-ը և հավելում, որ Պարույր Հայրիկյանը  գրեթե բոլոր քաղաքական ուժերին և գործիչներին գնահատում է որպես ԿԳԲ-ի գործակալ՝ բացի «ԱԻՄ-ից և գուցե էլի մի քանի ուժերից, որոնք ինձ հայտնի չեն»: 

Շուրջ մեկ տարի առաջ «անկախութան սիմվոլի» պաշտոնն ստացած Հայրիկյանը, հասկանալի է, իրեն հատուկ «խոհամտութեամբ» զերծ է մնացել ՄԱքսային միությանն անդամակցելու կուրս վերցրած իշխանության պարագլուխ, հավերժ կոմերիտական Սերժ Սարգսյանին ուղղված քննադատությունից:

Նախորդ հոդվածը‘ԱԺ 4 խմբակցությունների դիմումը ՍԴ-ն կքննարկի մարտի 28-ին’
Հաջորդ հոդվածը‘Թուրք գործիչները պահաջում են ճանաչել ու փոխհատուցել Ցեղասպանությունը’