Գրեհեմ Փոթերը գլխավորեց «Չելսին»

385

Լոնդոնի «Չելսին» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է «Բրայթոնից» հեռացած 47-ամյա անգլիացի Գրեհեմ Փոթերին։ Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Գրեհեմ Փոթերը «Բրայթոնը» գլխավորում է 2019թ․ մայիսից։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2025թ․ հունիս։ Անգլիայի ընթացիկ առաջնության 6 տուրից հետո «Բրայթոնը» 13 միավորով չորրորդ տեղում է։

Սեպտեմբերի 7-ին «Չելսին» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր գերմանացի Թոմաս Տուխելին, որը թիմը  գլխավորում էր 2021թ․ հունվարից։ Անգլիական թիմը նրա ղեկավարությամբ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը եւ աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը։

Նախորդ հոդվածըԱրծրուն Պեպանյանին լռեցնելը չէ խնդիրը…
Հաջորդ հոդվածըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրը հետաձգվեց