‘Գրիգորյանի շտաբը դիմում է ներկայացրել թիվ 35 ԸԸՀ-ին ‘

853

Թիվ 35 ընտրատարածքում Հայ ազգային Կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Մուրադ Գրիգորյանի ընտրական շտաբը դիմում է ներկայացրել թիվ 35 ԸԸՀ-ին: iLur.am-ի հետ զրույցում Գրիգորյանը տեղեկացրեց,  որ դիմումը վերաբերվում է ժամկետից շուտ անհետացող թանաքներին: Գրիգորյանը դիմել է թիվ 35 ընտրատարածքի 45 ընտրատեղամասերից 19-ից ստացված ահազանգերի հիման վրա, որ 12 ժամվա ընթացքում անհետացող կնիքների թանաքները սկսել են օքսիդանալ հենց ընտրությունների օրվա առավոտյան:  

«Նորից չարաբաստիկ թանաք օպերացիան ձեռնարկեցին: Ընտրատարածքային հանձնաժողովին ենք դիմել, ասացին, որ միջոցներ են ձեռնարկում, որոշ տեղամասերում փոխել են, որոշներում ամանն են թափահարել: Այս ընթացքում մեր վստահված անձինք ինֆորմացիա են հավաքում, որոշ ժամանակ հետո կունենանք նախնական ամփոփ տվյալ, թե օրվա առաջին կեսին ինչ խախտումներ կան»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պայքարում են Հայ ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանն ու ՀՀԿ-ի կողմից սատարվող Արման Սահակյանը:

Նախորդ հոդվածը‘Ալեքսանդր Մոստովոյ. Մի բան է «Կրասնոդարում» խաղալ, մեկ այլ բան` «Սպարտակում»’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում կընտրեն Ջավախքից բերված ընտրողնե՞րը’