‘Գրիգոր Բեքմեզյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու’

2475

Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին. 

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի հունիսի 20-ի առաջին նիստում»,- նշված է խորհրդարանի ղեկավարի հայտարարության մեջ: 

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ստի՞…’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Աշոտյան. Որ ասում են սեւ, ո՞վ է առաջինը մտքիդ գալիս՝ ես, Շարմազանովը, Արփինեն’