‘Գրիգոր Գուրզադյանի հուղարկավորությունը վաղը` Երևանի քաղաքային պանթեոնում ‘

1533

Գրիգոր Գուրզադյանի Հոգեհանգստի պաշտոնը կմատուցվի այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Իսկ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 12:00-14:00-ը, Գիտությունների ազգային ակադեմիայում:

Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Այս կապակցությամբ մեջբերենք մեր կայքի հեղինակ Գոհար Սիմոնյանի գրառումը ֆեյսբուքում.

Սա մի երկիր է, որտեղ Անդրանիկ Մարգարյանին թաղում են Կոմիտասի անվան այգում գտնվող Հայոց մեծերի պանթեոնում, իսկ Գրիգոր Գուրզադյանին՝ քաղաքային պանթեոնում:

Սա մի երկիր է, որտեղ նույն Անդրանիկ Մարգարյանի թաղման հանձնաժաղովի ղեկավարը թող որ ինքնահռչակ ու արյունախում, բայց նախագահ է գլխավորում, իսկ Գիգոր Գուրզադյանինը՝ ընդամենը ԱշոԾյանը:

Սա ծուռ հայելիների երկիր է:

Կներես, Վարպետ…Գիտեմ, որ էս ամենը գրոշի արժեք էլ չուներ և չունի քեզ համար, բայց մե՞նք…մե՛զ էր պետք մարդ լինել…

Կներես…

Խորհուրդ կտանք նաև ընթերցել Գոհար Սիմոնյանը հոդվածը նվիրված Գրիգոր Գուրզադյանին:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական. GSP+ համակարգը Հայաստանում չի վերացվի ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Քադաֆիի ու Յանուկովիչի արանքում ‘