‘Գրիզմանը համեմատել է Սիմեոնեին ու Վալվերդեին’

1258

«Բարսելոնա»-ի նորեկ Անտուան Գրիզմանը համեմատել է իր նախկին ու ներկայի մարզիչներին:

«Նրանք շատ տարբեր են: Վալվերդեն ավելի հանգիստ է ու այդքան բարձր չի գոռում, որքան Սիմեոնեն: Միևնույն ժամանակ նա կոնկրետ մտքեր ունի ու գիտի՝ ինչպես իրականացնել դրանք:

«Բարսելոնա»-ում և «Ատլետիկո»-ում խիստ տարբեր են նաև մինչմրցաշրջանային պատրաստության մեթոդները: Կարծում եմ՝ բնական է, քանի որ յուրաքանչյուր թիմ իր գաղտնիքներն ունի»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ 28-ամյա խաղացողը կատալոնական ակումբ է տեղափոխվել 120 մլն եվրոյի դիմաց: Նա արդեն հասցրել է 2 ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել «կապտանռգանգույններ»-ի կազմում, սակայն գոլով աչքի չի ընկել:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Հրաժարական կամ երեք մատի կոմբինացիա, ընտրեք’
Հաջորդ հոդվածը‘Բեյլը մնում է «Ռեալ»-ում. «Ցզյանսու Սունին» տեղափոխությունը կասեցվել է’