‘Գրիզմանի պատասխանը՝ Ռամոսին’

1073

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը պատասխանել է Սերխիո Ռամոսի՝ իր հասցեին ուղղված քննադատությանը: Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը վերջերս հայտնել էր, որ ինքը Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ միևնույն խաղամակարդակի վրա է գտնվում: Դրան ի պատասխան՝ Ռամոսն ասել էր որ Գրիզմանը չափից դուրս մեծ կարծիք ունի իր մասին և խորհուրդ էր տվել երկնքից ցած իջնել:

«Ռամոսն իմ փոքրիկ ընկերն է, և ես նրան շատ եմ հարգում: Սերխիոն հիանալի պաշտպան է և ապագա ֆուտբոլիստների համար լավ օրինակ է ծառայում:

Ինձ դուր է գալիս թե՛ թիմակիցներիս և թե՛ մրցակիցներիս հետ ուրախ ժամանակ անցկացնել: Երբեմն ես կարող եմ խաղալ ոմանց հոգու հետ, բայց այս անգամ որոշել են ինձ մի փոքր բարկացնել»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Նախորդ հոդվածը‘ԻԵՄ. ԱԺ արտահերթ ընտրություն անցկացնելու անհրաժեշտության և եղանակի մասին’
Հաջորդ հոդվածը‘Սկրիպալների գործը. Լոնդոնի կոշտ ուղերձը’