Գրոսսի․ «Անհրաժեշտ է ԶԱԷԿ-ի պաշտպանության գոտի ստեղծել»

267

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ անհրաժեշտ է շտապ կարգով պաշտպանության գոտի ստեղծել Զապորոժյան ԱԷԿ-ի շուրջ՝ «իրավիճակի վատթարացման» ֆոնին։

Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում։

«Իմ կարծիքով՝ Զապորոժիեի շուրջ իրավիճակը վատթարանում է։ Հակամարտության զարգացմանը զուգընթաց, ինչպես գիտեք, իրադրությունն արևելյան ճակատում սրվում է։ Ուստի կարծում եմ, որ այժմ, ինչպես երբեք, կարևոր և հրատապ է միջուկային օբյեկտի պաշտպանության միջանկյալ միջոցներ ձեռք առնել»,- ասել է Գրոսսին։

Ըստ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի՝  կայանում պաշտպանական գոտու ստեղծումը, առաջին հերթին, քաղաքական կամք է պահանջում։ Նա հավելել է, որ եվրոպական առաջնորդներից շատերը պաշտպանում են այդ գաղափարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթն է հատկացրել
Հաջորդ հոդվածըՊերուի նախագահ․ Երկրում իրավիճակը վերահսկվում է