Գրոսսի․ Պուտինը հրաշալի գիտի՝ ԶԱԷԿ-ում ինչ է կատարվում

323

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաշալի տեղյակ է Զապորոժյան ԱԷԿ-ում կատարվող ամեն ինչի մանրամասներին։

Այդ մասին տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Անշուշտ, նա գիտի բոլոր մանրամասները։ Նրա հետ խոսակցության ընթացքում ես հասկացա, որ նա մանրամասն տեղյակ է ոչ միայն բուն կայանի կառուցվածքին, այլև, ինչը շատ կարևոր է, էլեկտրաէներգիայի հասանելիությանը, էներգիայի արտաքին աղբյուրներին։ Դա մի օբյեկտ է, որը նա շատ լավ է ճանաչում»,- ասել է Գրոսսին։

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենին հարց են տվել, թե գործակալության փորձագետները հնարավորություն ունեցե՞լ են առանց խոչընդոտների կատարել իրենց խնդիրը Զապորոժյան ԱԷԿ-ում։

«Այո, դուք հո գիտեք՝ մենք ՄԱԳԱՏԷ-ն ենք։ Կային շրջաններ, որտեղ մենք սահմանափակված էինք։ Բայց այն ամենը, ինչ մեզ պետք էր, մենք կարողացել ենք տեսնել»,- պատասխանել է Գրոսսին։

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը նշել է, որ անհրաժեշտ է անվտանգության գոտի ստեղծել ԶԱԷԿ-ի շուրջ՝ միջուկային աղետ թույլ չտալու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնգլիայի հավաքականի ֆուտբոլիստները ծնկի կիջնեն Իրանի դեմ խաղից առաջ
Հաջորդ հոդվածըՀոնկոնգում օդով փոխանցվող մանրէների՝ աշխարհում առաջին քարտեզն են կազմել