‘ԳՖՄ-ն կարգապահական գործ է բացել «Բայերի» գլխավոր մարզիչի դեմ’

964

Գերմանիայի ֆուտբոլային միությունը կարգապահական գործ է հարուցել Լեւերկուզենի «Բայերի» մարզիչ Ռոջեր Շմիդտի դեմ Բունդեսլիգայի առաջնության 22-րդ տուրումԴորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման ժամանակ կարմիր քարտ ստանալուց հետո խաղադաշտից չհեռանալու համար:

Հիշեցնենք, որ Լեւերկուզենում կայացած եւ «Բորուսիայի» հաղթանակով ավարտված ավարտված խաղը երկրորդ խաղակեսում դադարեցվել էր «Բայերի» գլխավոր մարզիչի վարքի պատճառով:

Բունդեսլիգայի 22-րդ տուրից հետո երկրորդ տեղում գտնվող «Բորուսիան» 8 միավոր զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային», իսկ լավագույն եռյակը եզրափակող «Հերտայից» առաջ է անցել 15 միավոր:յ

Նախորդ հոդվածը‘Մրցաշրջանի լավագույն գոլային փոխանցումները Մխիթարյանի, Օզիլի ու Դի Մարիայի կատարմամբ’
Հաջորդ հոդվածը‘La Gazzetta dello Sport. «Չելսին» պայմանավորվել է Կոնտեի հետ’