‘Գևորգ Կոստանյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ’

1299

Ստրասբուգում հունվարի 29-ին կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հանդիպումը:  ՀՀ գլխավոր դատախազը վերահաստատել է, որ  Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում  Եվրոպական դատարանի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում:

Գլխավոր դատախազության կայքի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են ՀՀ դատախազության և Եվրոպական դատարանի միջև ուղղակի համագործակցության, դատարանի նախադեպերի արդյունավետ կիրառման և այդ առումով դատախազների մասնագիտական կարողությունների բարձրացմանն առնչվող հարցեր:

Նախորդ հոդվածը‘Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ. 168-ի լրագրողը լուր է հորինել ՀՀ-ում իբր կազմակերպվելիք ահաբեկչության մասին’