‘Գևորգ Ղազարյանը ներողություն է խնդրել’

1119

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը ներողություն է խնդրել Բուլղարիայի հետ խաղում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի համար: Նա դա արել է իր ֆեյսբուքյան էջի օգնությամբ, որտեղ մասնավորապես գրել է.

«Հարգելի Ֆուտբոլասեր բարեկամներ 11.09.12 կայացած Բուլղարիա – Հայաստան Ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած չարաբաստիկ և թերևս ինձ համար շատ ծանր միջադեպի համար ցանկանում եմ ներողություն խնդրել ՖԻՖԱ-ից Fair Play-ի կանոնները խախտելու համար, ՀՖՖ-ից, Հայաստանի Ազգային Հավաքականի բոլոր անդամներից, երկրպագուներից և վերջապես այն երիտասարդից ում հարվածել եմ գնդակով:

Հույսով եմ, ՖԻՖԱ-ն հնարավորինս ըմբռնումով կմոտենա իմ այս պահվածքին, քանզի հասկանում և ընդունում եմ իմ սխալը»:

Նախորդ հոդվածը‘Apple–ը ներկայացրեց նոր iPhone 5–ը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան ‘