‘Գ. Եղիազարյան. Հիվանդ երևակայության արդյունքում Գորիկի պես միջակությանը թույլ տվեցի, որ մնա համակարգում. Aravot.am ‘

1700

Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր Aravot.am_ի հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ կայքում հրապարակված «ԱԱԾ մի խումբ աշխատակիցների» հայտարարությանը (ի դեպ, ԱԱԾ կայքը` snb.am, չգիտես ինչու, ծառայության ռուսերեն անվանման հապավումն է, իսկ կայքը բացելիս նախ ներկայացվում է ռուսերեն էջը-խմբ):

Այդ հայտարարության մեջ Գուրգեն Եղիազարյանը «մեղադրվում է» մի շարք «մահացու մեղքերի» մեջ, որոնք նա իբր գործել է իր պաշտոնավարման շրջանում:

Հայտարարության մեջ Գուրգեն Եղիազարյանին տրված է «հիվանդ երևակայություն» բնորոշումը: Ի պատասխան, Եղիազարյանը նշեց. «Հիվանդ երևակայության արդյունքում Գորիկի պես միջակությանը ես թույլ տվեցի, նույնիսկ միջնորդեցի, որ մնա համակարգում: Սրա հետ համաձայն եմ: Եթե խնդիրներ առաջացան իմ անփառունակ գործունեության պատճառով, այդ ինչպե՞ս եղավ, որ իմ գնալուց երկու ամիս հետո Գորիկը գեներալի կոչում ստացավ, չէ՞ որ այդպես նկարագրված համակարգը լրիվ պիտի քանդված լիներ»:

Նշվում է նաև, թե «Գուրգեն Եղիազարյանը սկսել է կարգադրել հակահետախուզության աշխատակիցներին զբաղվել մի բանով, որը նրանց գործառույթներին բնորոշ չէր, գործունեության ոլորտի հետ ընդհանրապես կապ չուներ` բացահայտել կեղծ կոնյակի արտադրությամբ, բենզինի վաճառքով զբաղվողների և այլ հաջողակ տնտեսվարողների ինքնությունը»:

Այս մասին Եղիազարյանն ասաց. «Նեոբոլշևիկյան այս անոնիմշչիկները1994-ից 1995-ի հուլիսի 16-ը, եթե բերեն գոնե մեկ կեղծ կոնյակի կամ բենզինի օրինակ, կամ մեկ գործարարի անուն ազգանուն, որ այդ թվականներին եղել է իմ առանձնասենյակում, Գորիկը կարող է արխիվից հանել, ես ձեր թերթի միջոցով ներողություն կխնդրեմ և կստորագրեմ այս ամենի տակ»: 
Մանրամասները` Aravot.am-ի կայքում

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Սարգիս Գևորգյան. Ոստիկանական գործողությունները ակնհայտ սադրանք էին’