‘Գ. Ջհանգիրյանն առաջարկում է հստակեցնել երկրապահներին կարգավիճակ տրամադրելու ժամկետները ‘

1036

Այսօր Ազգային Ժողովում ներկայացվել են «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու` ՀՀ օրենքների նախագծերը:

Ըստ նախաձեռնության՝  առաջարկվում է սահմանել «երկրապահ» հասկացությունը, կարգավիճակ տալ կամավորականներին, նրանց համարել զինծառայողներին հավասարեցված անձինք` սոցիալական պարտադիր երաշխիքներով։

«Հայ ազգային կոնգրես» խմակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատել է, որ կարգավիճակ  տրամադրելը պետք է որոշվի կառավարության սահմանած կարգով, իսկ օրենքի նախագծով չկան հստակ ժամկետներ:

Ըստ Ջհանգիրյանի՝ կառավարությունը կարող է կամայական ժամկետ սահմանել՝ 5 կամ 10 տարի հետո: Այդ պատճառով կոնգրեսական պատգամավորն առաջարկեց օրենքի նախագծում ժամկետ սահմանել՝ ամենաուշը՝ մինչև այս տարվա վերջ:

Հիմանական ցեկուցող ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն ընդունեց առաջարկը: Նա ասաց, որ համահեղինակների հետ կքննարկվի այդ հարցը, կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որով կարգավիճակ հատկացնելը հնարավոր կլինի սահմանել մինչև տարվա վերջ:

Նախորդ հոդվածը‘Հարավային Կորեա – Իրան՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Ֆասիե. Ղարաբաղյան հակամարտությունը «լուծում ունի»’