‘Գ. Ջհանգիրյան. Պետք է քաղաքացիներին պաշտպանել բանկերի ապօրինություններից (Տեսանյութ)’

1165

Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի քննարկումների ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցությունից պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ օրինագիծը մեծ հաշվով նոր իրավահարաբերություն չի կարգավրում, այլ հստակեցնում է արդեն գործող իրավական նորմը, եւ պատասխանատվություն է սահմանում բանկային համակարգի վրա:

«Այս նախագծերը, ինչպես նաեւ նախորդ նախագծերը իրենց մեջ քաղաքական որեւէ բեռ չեն կրում, եւ զարմանալի ոչինչ չկա, որ նախորդ նախագծի ժամանակ ես կոչ եմ արել որ նախագիծն անցնի, եւ այս նախագծին կողմ եմ քվեարկելու եւ կոչ եմ անելու նույն կերպ վարվել», — ասաց Ջհանգիրյանը:

Կառավարությունն առաջարկել է 0,1 տոկոս տույժ սահմանել քաղաքացիների իրավունքները խախտած բանկային կազմակերպությունների նկատմամբ, մինչդեռ քննարկվող նախագծի հեղինակներն առաջարկել են վնասը եւ կորցրած օգուտը փոխհատուցել:

Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց հեղինակներին՝ այս առումով «կամ-կամ» սկզբունքը կիրառել: Այսինքն, ըստ նրա, եթե տուժողը համարում է, որ 0,1 տոկոս տույժը բավարար է, թող վերցնի տույժը: Բայց եթե քաղաքացին կարծում է, որ իր կրած վնասը ավելի մեծ է, պետք է նրան դատական կարգով իր վնասը փոխհատուցելու հնարավորություն տալ:

«Մանավանդ, որ, ըստ պատգամավորի, բանկերն ավելի մեծ լծակներ ունեն՝ ազդելու դատարանների վրա, քան քաղաքացին: Մենք ազատ ենք՝ բանկերի ապօրինություններից մեր քաղաքացիներին պաշտպանելու գործում», — նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Նախորդ հոդվածը‘Վիճաբանություն` ոստիկանի մասնակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Եվրո 2016. Չեխիան հաղթել է Հոլանդիային (A խումբ), Իտալիան՝ Նորվեգիային 3 միավորը (H խումբ, տեսանյութ)’