‘Գ. Սահակյան. Սերժ Սարգսյանը շատ դիակներ է տեսել իր կյանքի ճանապարհին’

1776

Եթե հասարակությանը պետք լինի, Սերժ Սարգսյանը հնարավոր է՝ այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին, նա հանդուրժող մարդ է: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նկատեց, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում պայքարի իր ձևը, իր համար ընդունելի չէ հացադուլը: «Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը՝ միայն իմ դիակի վրայով, երևի լեզվի սայթաքում է, եթե ոչ, ուրեմն անլուրջ է: Նման կերպ տրամաբանական չէ ժողովրդին առաջնորդելը»,- Panarmenian.net-ի փոխանցմամբ, հայտարարեց Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլին:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը և նրա թիմը երբեք չեն գնա յուրայինների դիակների վրայով անցնելու ճանապարհով: «Սերժ Սարգսյանը շատ դիակներ է տեսել իր կյանքի ճանապարհին և կարողացել է ցավել նրա համար: Մենք զոհերի կողմնակից չենք, և պատերազմի ժամանակ էլ ասում էինք մեր մարտիկներին՝ մեռնելու իրավունք չունես: Մեռնել` նշանակում է անկարողություն: Սերժ Սարգսյանը կերդվի Սահմանադրության համաձայն»,- նկատեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Նախորդ հոդվածը‘Հովսեփ Խուրշուդյան. ԲՀԿ-ի հետ ինչ-որ համախմբվելու հարց, կարծում եմ, արդեն ժամանակավրեպ է քննարկել’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը չի վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ’